Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի արձագանքը Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ Ոստիկանության գործողությունների առնչությամբ

Նոյեմբեր 05,2020 23:35

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) ՀՀ Ոստիկանությանը կոչ է անում դադարեցնել  Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ ոտնձգությունները։

Այս մասին տեղեկանում ենք Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի թվիթերյան պաշտոնական էջերից։

Հիշեցնենք, որ երեկ` ուշ երեկոյան, ոստիկաններն այցելել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ (ՀԺՄ) նախագահ, 168 ժամ թերթի և 168.am  կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի բնակարան` հավանաբար որևէ հրապարակումը հեռացնելու հերթական ծանուցումները հանձնելու համար։

Նկատենք, որ նախկինում այդ ծանուցումները Ոստիկանությունը բերում էր խմբագրություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ցեղասպանվող Արցախը և Հայաստանը այս քառասուն օրվա ընթացքում կշտացած են եվրոպական կոչերից: Իսկ Հայաստանի ոստիկանությունը, պատերազմական դրության տրամաբանության ներքո, անում է այն, ինչը որ պարտավոր է անել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30