Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի ամեն հայ աշխարհին կոչ անի՝ եթե ճանաչում ես ինձ, ապա ճանաչի՛ր նաև Արցախը»

Նոյեմբեր 06,2020 18:11

Այս օրերին սոցիալական ցանցերում ստեղծվում են մի շարք նախաձեռնություններ, որոնք ոգեշնչում են պատերազմում գտնվող մեր հայրենակիցներին ու նաև կոչ են անում աշխարհին լայն բացել աչքերն ու անտարբեր չմնալ Արցախում իրականացվող ահաբեկչական պատերազմին:

«Recognize me? I am Artsakh» նախաձեռնությունը անմիջապես արժանացավ դրական արձագանքի և լայն տարածում գտավ սոցիալական հարթակներում:

Հայի խոսուն, արտահայտիչ ու գեղեցիկ աչքերը ոգեշնչել են նախագծի հեղինակներին ու սկիզբ է դրվել այս նախաձեռնությանը, որպեսզի ամեն մի հայ աշխարհին կոչ անի, որ եթե ճանաչում ես ինձ, ապա ճանաչի՛ր նաև Արցախը, քանի որ հենց «Ես եմ Արցախը»:

Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են բազմաթիվ հայեր ամբողջ աշխարհից: Այն լայն տարածում է գտել նաև հայտնիների շրջանում: Սոցիալական հարթակների իրենց էջերում «Recognize me? I am Artsakh» կոչով հանդես են գալիս նաև Արթուր Աբրահամը, Հենրիկ Մխիթարյանը, Սերժ Թանկյանը, Շառլ Ազնավուրի հիմնադրամը, Արթուր Ալեքսանյանը և այլ հայտնիներ:

Եկեք բոլորս միանանք այս նախաձեռնությանն ու Արցախի ճանաչման կոչն ու պահանջը ուղղենք աշխարհին. Միանալու համար կարող եք օգտվել հետևյալ տարբերակներից

1.Ֆեյսբուքի շրջանակով տեղադրեք ձեր սև-սպիտակ լուսանկարը. շրջանակի բաց հատվածում պետք է երևան աչքերը:

2.Ինստագրամում տեղադրեք story՝ օգտվելով Ինստագրամ ֆիլտրից:

Հրավիրեք ձեր բոլոր ընկերներին ու ծանոթներին միանալ այս կարևոր նախաձեռնությանը:

“Recognize me? I am Artsakh” նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30