Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԲ-ն վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում է Շուշին ու պատրաստ է կատարելու իր խնդիրը». Սուրեն Սարումյան

Նոյեմբեր 09,2020 22:33

«Վերջին 3-4 օրում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել էր Շուշիի ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ պատրաստ են վճռականորեն կատարելու իրենց խնդիրը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, գնդապետ Սուրեն Սարումյանը:

«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ: Գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել եւ ենթարկվել են կրակային ներգործության, կրել են մեծ կորուստներ: Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են: Կա այսպիսի նրբություն: Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում դրանք: Մարտական գործողությունների արդյունքի մասին կարելի է խոսել դրանց ավարտի ժամանակ: Այս առումով վստահեցնեմ, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիության որոշակի նկատառումներ: Այդ պատճառով, երբեմն, նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին: Ամեն դեպքում, մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, վստահեք պաշտոնական տեղեկատվությանը եւ հետեւեք միայն պաշտոնական աղբյուրներին»,-հավելեց նա:

Անդրադառնալով հարցին՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից երեկ հիմքեր կայի՞ն հայտարարելու, որ Շուշիի ճակատամարտն այսօր, ենթադրաբար, կավարտվի, Սուրեն Սարումյանը պատասխանեց. «Մարտական գործողությունների ելքը կանխորոշելիս հիմնվում ենք որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է եւ ենթադրում է իրավիճակային բազմաթիվ փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30