Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 4 տասնյակ տղամարդ փորձել են ներխուժել «Ազատության» գրասենյակ

Նոյեմբեր 10,2020 07:12

Azatutyun.am. Այսօր ժամը 04։00-ի սահմաններում մոտ 4 տասնյակ տղամարդ փորձել են ներխուժել «Ազատության» գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։

Նրանք ասում էին, որ եկել են «Ազատության» սերվերների հետևից։ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու», – նման հայտարարություններ ու վիրավորանքներ հնչեցնելուց հետո սկսել են քաշքշել աշխատակիցներին։ Նրանք նաև սպառնում էին, որ «Ազատություն»-ն այլևս եթեր չի մտնելու։

Խումբը լքել է տարածքը, երբ աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30