Նորօրյա հերոսը
Սասուն Դանիելյանը 10 տարի է՝ ծառայում է ՊԲ-ում՝ տարբեր զորամասերում՝ Մարտակերտի, այնուհետեւ Մատաղիսի, եւ արդեն 6 ամիս է, ինչ Եղնիկներում է ծառայում։ 2016-ին իր ծառայակիցների հետ իր առջեւ դրված մարտական խնդիրը պատվով է կատարել ու հրաշքով ողջ մնացել։
Արցախում սկսված այս պատերազմի ժամանակ էլ Աստված հրաշքով փրկեց Սասունին, ով դեռ չի ամուսնացել ու իր 28 գարուններին կգումարվի շատ գարուններ։ Հոկտեմբերի 28-ին նա վերածնվեց` կորցնելով ընկերներին։
Չնայած այն ցավալի փաստին, որ նա կորցրեց իր ոտքերը, բայց ունենալով կամքի ուժ եւ վճռականություն` կարողացել է ձեռքի մարտական դանակի օգնությամբ դուրս գալ մարտադաշտից` մինչեւ շտապօգնության մեքենան նրան է հասել եւ տեղափոխել մոտակա հոսպիտալ։
Կարդացեք նաև
Հայրենիքի քաջորդին այժմ ապաքինվում է «Գրիգոր Լուսավորչ» բժշկական կենտրոնում։ Սասունին այդքան չի ընկճում երկու ոտքը կորցնելու փաստը, ինչքան ընկերների կորուստը։
Իմ գործընկեր Լուսինե Զաքարյանից տեղեկացա, որ Սասունն ամուսնացած չէ, նրա 3 եղբայրները զինվորականներ են եւ մարտադաշտում են, իսկ հայրը մեկ տարի առաջ է զորացրվել։
«Ամեն անգամ, երբ մարտական դիրքեր էի այցելում, միշտ զարմանում էի մեր տղաների մարտունակությամբ, ու եթե անուններով մոռանում էի, ապա դեմքով գրեթե հիշում էի բոլորին։ Մատաղիսի դիրքերում հաճախ էի տեսնում ներքին հոռաթաղցի Սասունին»,-ասում է Լուսինե Զաքարյանը։
Փա՛ռք Հայրենիքի իրական պաշտպաններին…
Փա՛ռք Հայոց անպարտելի բանակին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ





















































