Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ հնարավոր է փոխել, եթե նորից սկսենք գործել պետական մտածողությամբ»․ Սենոր Հասրաթյան

Նոյեմբեր 11,2020 12:40 Share

«Մի պահ երևակայությանս ուժ տալով փորձում եմ պատկերացնել, թե ինչ կարող էր լինել Արցախն Ադրբեջանի կազմում նորից հայտնվելուց հետո բոլոր նրանց հետ, ովքեր եղել են ազատագրական շարժման ակունքներում և ժողովրդին առաջնորդել մեր հաղթանակներում: Կարծում եմ՝ նրանց պատիժը կլիներ ոչ ավելի դաժան, քան այսօր այդ մարդկանց հանդեպ իրականացնում են Հայաստանի «հեղափոխական» իշխանությունները»․ այս տողերը գրել եմ մոտ երկու տարի առաջ, երբ բռնադատում էին մեր պետականաշինության գործում մեծ ավանդ ունեցած ռազմական ու քաղաքական գործիչներին:

Այսօր ականատեսը լինելով Արցախում տեղի ունեցող զարգացումներին, համոզվում եմ, որ այդ աղետաբեր գործընթացը սկսելով՝ «հեղափոխական» իշխանությունները պատժում էին ոչ միայն այդ գործիչներին, այլև նրանց առաջնորդությամբ մեր բոլորիս կողմից ստեղծված Հայոց պետականությանը…

Արդյունքն ակնհայտ է, բայց, համոզված եմ, ոչ վերջնական: Ամեն ինչ հնարավոր է փոխել, եթե նորից սկսենք գործել պետական մտածողությամբ, այլ ոչ թե կեղծ քարոզչությամբ սեփական հանրությանը ապակողմնորոշելով… Սա է փրկության տանող մեր ճանապարհը:

Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ
Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար, գնդապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30