Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հայության ծանր իրավիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ չարագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան

Նոյեմբեր 11,2020 13:15 Share

«Ղարաբաղի հայության ծանր վիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ ոճրագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան», – այս մասին գրում է գերմանական հեղինակավոր պարբերականներից մեկի` Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբան Փիթըր Շթայնիգերը՝ «Ուժերի մրցավազք» խորագրով իր՝ Լեռնային Ղարաբաղի վերջին զինադադարին առնչվող խմբագրականում:

Նա մասնավորապես գրում է.
«Հայաստանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի համար մղվող անհավասար ճակատամարտում, որը պատերազմական ագրեսիայի միջոցով երկրին պարտադրվեց Ադրբեջանի ղեկավար Ալիևի կողմից: Այժմ Ռուսաստանը փորձում է կրկին սառեցնել հակամարտությունը՝ փոխելով աշխարհագրությունը: Բաքուն ստանում է տորթի մեծ կտոր: Ալիեւը համարձակվեց հարվածել նաեւ փոքր «Արցախի Հանրապետությանը», քանի որ Մոսկվան հասկացրել էր, որ հայ դաշնակիցներին իր աջակցությունը կավարտվի մայր երկրի սահմաններում:

Ռուսները ռիսկի չդիմեցին՝ հարավային թևում ներքաշվելու պատերազմի մեջ՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիայի հետ: Իզուր չէր ԱՄՆ-ից Թուրքիայի նախագահ Էրդողանին տարածաշրջանում կրակ նախաձեռնելու քարտ բլանշ տրվել: Երևանն ինքնուրույն է գործում և ստիպված է վճարել դրա համար: Ազգային պոռթկումները պատերազմ չեն շահում: Ղարաբաղի հայության ծանր իրավիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ չարագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան: Նա փոխհատուցում է վարձկաններով Ղարաբաղյան ռազմաճակատում:

Ադրբեջանի և Մեծ Օսմանյան կայսրության համար պատերազմը գաղափարապես մոտիվացված է: Հաղթանակի տրիումֆը ամրապնդում է Ալիևի դիրքերը: Բոլոր կողմերը օգնեցին նրան հաջողելու գործարքում: Ռուսական արջը կնքում է գործարքը՝ շտապելով խաղաղապահ զորքեր տեղակայել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30