Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից վերադարձած տղամարդու ջիպում Սյունիքի ոստիկանները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Նոյեմբեր 11,2020 17:32

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին ստուգել են Արցախից վերադարձած 37-ամյա մի տղամարդու ջիպը։

Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով երկու նռնականետ, նռնականետի արկեր, նռնակներ, ջերմատեսիլ և օպտիկական սարքեր, գործարանային համարով ձեռքի գնդացիր, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու ատրճանակ, փամփշտատուփեր, տարբեր հրազենների և տրամաչափի 1200-ից ավելի փամփուշտ, հանդերձանք, կապի միջոցներ և այլն։

Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։

Ոստիկանությունը շարունակում է միջոցառումները՝ Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը բացառելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30