ԱԱԾ աշխատակիցները գնացել են ՀՅԴ գրասենյակ՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու: ԱԱԾ-ից փոխգնդապետ Սարգսյանն ասաց, որ Իշխան Սաղաթելյանին հրավիրում են ԱԱԾ, իսկ թե ինչ կարգավիճակով ու ինչ հիմքով՝ չասաց: Այդ պահին գրասենյակում էին ՀՅԴ նախկին պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը:
Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ես քո հետ կգամ, բայց խոստանո՞ւմ ես, որ վաղը կգաս Նիկոլի հետեւից»: Փոխգնդապետը, Սաղաթելյանի ձեռքը սեղմելով՝ ասաց՝ այո:
Նշենք, որ այս պահին ԱԱԾ-ում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































