Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Թուրքիան Հայաստանի սահմանին զորք կուտակում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Նոյեմբեր 18,2020 07:30

«Թուրքիան Հայաստանի հետ սահմանին Իգդիրի հատվածում զորք եւ ռազմա-տրանսպորտային ավիացիա է կուտակում ( հաղորդել է «Սոլովյով» տելեգրամ ալիքը՝ հղում անելով «Միլիտարիստ»-ին): Սա, անշուշտ, մտահոգիչ է, եթե չասենք՝ վտանգավոր:

Ի՞նչ է իրականում կատարվում մեր երկրի սահմանների մոտ, կանխատեսելի՞ էր այդ կուտակումը, ի՞նչ հնարավոր վտանգներ կարող են լինել, ինչ-որ ձեւով կարո՞ղ ենք խուսափել դրանցից: Այս հարցերի պատասխանները ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանին եւ ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանին:

…«Թուրքերը չեն թաքցնում եւ անգամ քարտեզներով Ադրբեջանը Թուրքիայի հետ միավորված են ցույց տալիս: Պանթուրքական ծրագրերի շրջանակում ռազմական միջամտության տարբերակն է գուցե: Այստեղ մի հարց է ծագում, քանի որ Թուրքիայի հետ սահմանը ռուսական կողմից է պաշտպանվում, այդ դեպքում՝ ինչպե՞ս են համարձակվելու սահմանը խախտել թուրքերը: Քանի որ այդ ժամանակ նրանք մարտահրավեր ոչ թե Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին են նետում: Այդ չափի լկտիացել, սանձարձակ են դարձել, դրանո՞վ է պայմանավորված, թե՞ կա որոշակի այլ տարբերակ…»»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել