Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը

Նոյեմբեր 20,2020 11:31

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999թ-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1956 թ., 28 ապրիլի, Վրաստան, ք. Ախալքալաք

Կրթություն

1978 թ. – ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ոազմական ուսումնարանը

1991 թ.- Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Լենինգրադ)

1998թ.- Գլխավոր շտաբի Ակադեմիան (Մոսկվա):

Աշխատանքային գործունեություն

1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1991-1992 թթ. ՀՀ ներքին գործերի փոխնախարար, զուգահեռաբար՝

ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

1992-1994 թթ – ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ

1994-1999 թ. ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

1999թ-2000 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար

2020թ.-ի օգոստոսի 19-ից՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Այլ տվյալներ

1994 թ.- ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում

1996 թ- գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի,

ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ:

Պարգևատրվել է անվանական զենքով ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից:

Արցախյան պատերազմի մասնակից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Կցանկանայի իմանալ,թե ինչո՞վ է զբաղվել վերջին 20 տարվա ընթացքում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30