Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը՝ ի աջակցություն Արցախում պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակիչների

Նոյեմբեր 24,2020 12:54

Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարան է փոխանցել սննդամթերքի 500 ծանրոց, 620 հիգիենայի պարագաների հավաքածու, 7000 տուփ մակարոնեղեն, 4000 կգ շաքար և 1660 վերմակ ՝ հակամարտության սրացման հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին բաժանելու համար:

Բացի այդ, 1600 ծածկոց ուղարկվել է Մարտունու քաղաքապետարան, 1500՝ Ասկերանի քաղաքապետարան ՝ դրանց կարիքն ունեցող անձանց տրամադրելու նպատակով:

Դեռևս ռազմական գործողությունների ընթացքում ԿԽՄԿ-ն պարբերաբար սնունդ և հիգիենայի պարագաներ էր փոխանցում Ստեփանակերտի քաղաքապետարան՝ ապաստարաններում գտնվող մարդկանց կարիքները հոգալու համար:

Կազմակերպությունը նաև բժշկական բնույթի օգնություն է տրամադրել մի շարք հիվանդանոցների:

Արցախի Տեղեկատվական շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30