Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ԱԱԾ-ում եմ, ինձ էլ թույլ չեն տալիս հեռախոսով խոսել». Վարդան Այվազյան

Դեկտեմբեր 12,2020 16:53

«Ես ԱԱԾ-ում եմ, ինձ էլ թույլ չեն տալիս հեռախոսով խոսել»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:

Այսօր ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել նրա բնակարանում, որից հետո նրան ազատությունից զրկել են՝ մինչեւ ձերբակալությունը: Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «ԱԱԾ-ի խուզարկության ժամանակ այս քրեական գործի հետ առնչություն ունեցող որեւէ բան չի հայտնաբերվել: Վարդան Այվազյանին ազատությունից զրկել են այն պատճառով, թե իբր վերջինս կազմակերպել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի զանգվածային բողոքի ակցիան եւ կազմակերպել է իշխանության յուրացումը: Այս անհեթեթ մեղադրանքը իշխանության վերջին գործիքն է, որով փորձում են լռեցնել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն եւ փորձում են քայլ անեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես չկործանվի: Այսինքն, ըստ մեղադրանքի, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց զայրույթն են արտահայտել վարչապետի կողմից ստորագրված դավաճանական փաստաթղթի հետ կապված եւ դուրս են եկել փողոց, մոտեցել են կառավարության շենք, բոլոր այդ մարդիկ, ըստ «հիմքի» դրդվել եւ ուղղորդվել են Վարդան Այվազյանի կողմից: Մնացած գնահատականները թողնում եմ ձեզ, իշխանության խղճուկ վիճակը: Ցավ եմ ապրում ԱԱԾ-ի համար, որոնք համաձայնել են այս իշխանության ձեռքում գործիք դառնալ այս հարցերում»:

Մենք ճշտեցինք՝ ամեն դեպքում այդ օրվա դեպքերի հետ որեւէ առնչություն ունի՞ Վարդան Այվազյանը՝ Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Վարդան Այվազյանն այդ պահին գտնվել է Երեւան քաղաքում, տանը քնած է եղել»:

Նա պարզաբանեց, որ Վարդան Այվազյանը չի կարող հեռախոսով խոսել, որովհետեւ արգելանքի վերցրածի կարգավիճակ ունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031