Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ԼՂ հարցով արձանագրությունները համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. Չավուշօղլու

Դեկտեմբեր 15,2020 12:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է երեք արձանագրություն: Դրանք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիայի խորհրդարանում պատասխանելով հարցին, թե ինչու են Թուրքիայի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցություններ ընթացել, նախարարը նշել է, որ նման մեղադրանքներն անհիմն են, Ադրբեջանից գաղտնի որևէ արձանագրություն չի ստորագրվել:

Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանում թուրքական դիտորդական կետի տեղակայումը եղբայրական երկրի նկատմամբ իրավասությունների շրջանակում է: «Ադրբեջանի կողմից զորախմբի թվաքանակի, տեղի, ժամանակի հաստատումից հետո հարցը կարող է լուծում ստանալ»,- ասել է Չավուշօղլուն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել