Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգև քահանա Զեյնալյանը որևէ արգելք չի հարուցել վարչապետի՝ եկեղեցի այցի առնչությամբ և, առավել ևս, նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

Դեկտեմբեր 21,2020 18:17

ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻՆ

Սիրելի՛ հավատացյալներ,
Ցավ և ափսոսանք ենք հայտնում այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ տ․ Պարգև քահանա Զեյնալյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված անհարկի շահարկումների, սադրանքների, ինչպես և հնչած բռնության կոչերի առնչությամբ։

Այսու հաստատում ենք, որ քահանան, ինչպես և արդեն հայտնել է իր հարցազրույցներում, որևէ արգելք չի հարուցել եկեղեցի վարչապետի այցի առնչությամբ և առավել ևս նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց։

Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կգտնի իր հանգուցալուծումը հանդուրժողության և համերաշխության ոգով։

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վարդապետ Հակոբյան

Սյունյաց թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031