Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Չոբանյան. «Հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի իբր հանձնման վերաբերյալ, չհասկանալով»

Դեկտեմբեր 21,2020 19:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի պաշտոնական արձագանքը շրջանառվող ապատեղեկատվությանը

Սիրելի տավուշցիներ, այսօր հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի իբր հանձնման վերաբերյալ, չհասկանալով, թե ինչքան վտանգներ կարող են լինել իրենց այս ինքնահաստատման արդյունքում։ Չեն մտածում այն հույզերի մասին, որ կարող է ունենալ սահմանում ապրող մարդը՝ կարդալով նման լրատվություն։

Սա անպատասխանատվության գագաթնակետ է։ Մեր իրավապահ համակարգը պարտավոր է խստագույն միջոցներ ձեռնարկել։

Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ հանգիստ եղեք, մեր սահմանները ամուր են մեր բանակով, մեր ժողովրդով, մեր կամքով ու աշխատանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: