Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ գտնված 6 զինվորներից Դավիթի մայրը երազ է տեսել որդու գտնվելու մասին. «Ա1+». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2020 19:11

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից երեկ գտնված  և վերադարձած 6 ժամկետային զինծառայողներից մեկի՝ Դավիթ Սահակյանի մայրը՝ Ալինա Եգորովան, «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է՝ 70 օրից ավելի որդու ձայնը չէր լսել, գտնվելու լուրն էլ իմացել է միայն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումից հետո․

«Հետո սպասում էինք տեսանյութին, տեսա, որ դժվար են քայլում, պարզվեց, որ ոտքերն են ցրտահարվել բոլորի, Դավիթն էլ թևից հրազենային  վիրավորում ունի, պետք է վիրահատեն»,-պատմում է ժամկետային զինծառայողի մայրը։

Դավիթը վերջին անգամ հոկտեմբերի 15-ին ընկերոջն է զանգել, դրանից հետ այլևս լուր չեն ունեցել․

«Մենք պարզեցինք, որ հոկտեմբերի 15-ին մոտ 15 զինվոր զանգել էր Վանք գյուղի տներից մեկի նկուղներից, զինծառայող Հարություն Կարախանյանի հեռախոսն է եղել»,-պատմում է մայրը և հավելում, որ որդուն Ջաբրայիլում են փնտրել, որովհետև պատերազմից 8 օր առաջ տեղափոխվել է Ջաբրայիլ։

Տեղի ունեցածը մայրը հրաշք է համարում, ասում է՝ որդու հետ խոսել է, շատ ուրախ է եղել, ասես ոչինչ չի եղել․

«Շատ ուրախ էր, հումորով, ռուսերենով ասում է՝ դե ինչ, մեզ հուղարկավորե՞լ էիք արդեն, ասում եմ չէ՝ մենք գիտեինք, որ դուք ողջ եք ու գալու եք, ես երազ էի տեսնում, որ ինքը սոված է, ես ճաշ եմ տալիս, որ ինքը ծարավ է, ես ջուր եմ տալիս, որ ինքը մրսում է, ու երեկ էլ տեսա, որ ինքը եկել է տուն ու եկավ»։

Դավիթը մոր հետ խոսելիս մանդարին է ուզել, մայրն ասում է՝ արդեն այնքան մանդարին են տարել, որ էլ տեղ չկա․

«Ասում է  տարբեր մարդիկ այնքան բան են բերել, շատ շնորհակալ եմ։ Ասեց՝ մի 20 կիլո նիհարել եմ, ինչ շոր բերես, վրաս կլինի»,-պատմում է Դավիթի մայրը։

Դավիթը հիմա Ստեփանակերտի հիվանդանոցում է, տիկին Ալինան ասաց՝ դեռ հստակ  չէ՝ Երևանում, թե հենց Ստեփանակերտում կվիրահատեն տղային։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031