Լրահոս
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյան. «Կարող եմ ընտրել շատ հեշտ պատասխան, ասել՝ սխալվել եմ, բայց դա ինձ չէր սազի». «Հրապարակ»

Դեկտեմբեր 22,2020 10:35

Հարցազրույց նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի հետ

Պարոն Պողոսյան, ի՞նչ է հիմա կատարվում Սյունիքում։ Խնդրում եմ Ձեր գնահատականը Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցին եւ նրան ցուցաբերված ընդունելությանը։

– Սյունիքում կատարվում են այն ցավալի իրողությունները, որոնց մասին ես իմ հրաժարականում խոսել եմ․ մարդիկ երկար տարիներ ապրել են մի իրականության մեջ՝ ունենալով այլ սահմանագծեր, այլ պատկերացումներ, անվտանգային մի այլ համակարգ, եւ հիմա միանգամից կտրուկ շրջադարձ, այլ իրավիճակ, երբ սահմանին լինելու են նրանք, ում հետ օրեր առաջ կենաց-մահու կռիվ էինք տալիս։ Այ, այս ցավալի իրողություններն էի ես հիշատակել իմ հրաժարականի խոսքում եւ ասել, որ այդ իրողությունների հետ ես չեմ կարող համակերպվել, հաշտվել․ դա էլ եղել է իմ հրաժարականի պատճառը։

Այցի հետ կապված՝ ես մեկնաբանություններ չեմ ուզում անել, բայց ինչ վերաբերում է Առուշանյան Առուշի հետ կապված միջադեպին, ես բնութագրեմ նրան՝ Դուք հետեւություններ կանեք։ Առուշ Առուշանյանն իմ ճանաչած ամենաերիտասարդ, ամենահայրենասեր, ամենանվիրված պետական պաշտոնյան է՝ ընտրված բարձր թվերով։ Ասեմ Ձեզ ավելին՝ ես իրեն չեմ ճանաչել, ճանաչել եմ, երբ տեղափոխվել եմ մարզ, եւ հատկապես վերջին ամիսներին շատ ավելի մոտիկից ճանաչեցի։ Առուշն այն տղան է, որին ես բառացիորեն համոզել եմ, որ առաջնագիծ չգնա, որովհետեւ խնդիրներ կլինեն, թիկունքային լուրջ աշխատանքներ ունենք, փորձել եմ համոզել։ Իր պատասխանը եղել է կտրուկ եւ միանշանակ՝ պարոն մարզպետ, կներեք, առաջինը ես պետք է այնտեղ լինեմ։ Մենք իրոք լիքը խնդիրներ ունեինք, չնայած, ի պատիվ իր աշխատակազմի, այդ խնդիրները լուծվեցին։ Այդպիսին էին նաեւ մյուս համայնքի ղեկավարները։

Նրա նախորդ օրվա կոչի հե՞տ եք կապում ձերբակալումը։

– Ես ասացի, հետեւությունը թողնում եմ Ձեզ։

Իրավապահ համակարգի Ձեր նախկին գործընկերներից, Սյունիքի մարզի պաշտոնյաներից ոմանք Ձեզ մեղադրում են Փաշինյանի կառավարությունում աշխատելու համար։ Դուք հիմա հրաժարական եք տվել, բայց շատերի համար պարզ չեղավ՝ ինչու համաձայնեցիք ստանձնել Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ ինչու հրաժարվեցիք։

– Տեսեք՝ կարող եմ ընտրել շատ հեշտ պատասխան, ասել՝ սխալվել եմ, բայց դա ինձ չէր սազի։ Ես հրաժարական եմ տվել առաջին հերթին որպես գեներալ, հետո նոր արդեն՝ որպես պաշտոնյա։ Ինքս գնահատելով իրավիճակը՝ փորձել եմ օգտակար լինել։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031