Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահայտ Ֆաուստն ու Մելնիկովը հանդես կգան Հայաստանում

Դեկտեմբեր 25,2020 12:00

Դեկտեմբերի 28-ին եւ դեկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա  ճանաչված երաժիշտներ Իզաբել Ֆաուստի (Գերմանիա) եւ Ալեքսանդր Մելնիկովի (դաշնակահար) համերգները՝ աննախադեպ ծրագրով: Դրանք Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգներն են:

Գերմանացի ջութակահար Իզաբել Ֆաուստը միջազգային մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել հանրահայտ նվագախմբերի եւ մեծանուն դիրիժորների հետ: Վերջիններիս թվում են՝  Իեհուդի Մենուհինը, Գարի Բերտինին,  Ջեյմս Լեւայնը եւ ուրիշներ:

Ալեքսանդր Մելնիկովը եւս միջազգահին մրցույթների դափնեկիր է, որը հանդես է եկել աշխարհի լավագույն բեմերում՝ հանրահայտ նվագախմբերի եւ դիրիժորների հետ: Մելնիկովը ի թիվս այլ նվագախմբերի, համագործակցում է Կոնցերգեբաուի, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկի, Ռոտերդամի ֆիլհարմոնիկի, BBC-ի սիմֆոնիկի հետ:

Բացի երաժշտությունը, Մելնիկովը յուրահատուկ նախասիրություն ունի՝ ավիացիան:

Նա սիրողական մակարդակի օդաչու է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031