Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Բարդ տարի էր և չկա այդ էջը թերթելու ավելի լավ տարբերակ, քան տոնել նոր ծնունդներ». ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ, տարվա առաջին իսկ օրը ՀՀ-ում լույս աշխարհ կգա ավելի քան 111 երեխա

Հունվար 01,2021 17:42

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործունեության արդեն 75-րդ տարին է նվիրում երեխաների համար ավելի բարեկեցիկ աշխարհ կերտելուն. 2021 թվականը ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար հոբելյանական է

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ, նոր տարվա առաջին իսկ օրը Հայաստանում լույս աշխարհ կգա գրեթե 111 երեխա: 2021 թ-ի տարեմուտին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին տոնում է նոր կյանքը՝ մանկան ծնունդը։ 2021թ-ի առաջին փոքրիկը, հավանաբար, կծնվի խաղաղօվկիանոսյան Ֆիջիում, օրվա վերջին ծնունդը բաժին կընկնի ԱՄՆ-ին:

Ընդհանուր առմամբ, Ամանորի նորածինների կեսից ավելին ծնվելու են հետևյալ տասը երկրներում. Հնդկաստան (59,995), Չինաստան (35,615), Նիգերիա (21,439), Պակիստան (14,161), Ինդոնեզիա (12,336), Եթովպիա (12,006), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (10,312), Եգիպտոս (9,455), Բանգլադեշ (9,236) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (8,640)։

Հունվարի 1-ին աշխարհում ծնված 371,504 փոքրիկների 0,03 տոկոսը լույս աշխարհ կգա Հայաստանում։ Նրանց կյանքի ակնկալվող միջին տևողությունը կկազմի 88 տարի։

«Բոլորիս համար շատ բարդ տարի էր, և չկա այդ էջը թերթելու ավելի լավ տարբերակ, քան տոնել նոր ծնունդները, վերականգնել դրական էներգիան և վերահաստատել Հայաստանի և աշխարհի բոլոր փոքրիկների համար ավելի լավ աշխարհ կերտելու մեր հանձնառությունը», – նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը։ «Անցյալում թողնելով 2020 թվականի դժվարությունները, ժամանակն է 2021-ին առաջնահերթություն դարձնել նոր հնարավորություններն ու լուսավոր ապագայի հույսը՝ յուրաքանչյուր երեխայի համար։

Հայաստանում ամենատարածված երեխայի անունները՝ ըստ Ազգային վիճակագրության ծառայության 2019 թ-ի տվյալների

Արական                                                                                          Իգական

Դավիթ                                                                                            Նարև

Նարեկ                                                                                           Մարիա

Հայկ                                                                                            Արփի

Մարկ                                                                                             Եվա

Տիգրան                                                                                        Անգելինա

2021-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է հիմնադրման 75-ամյակը։ Տարվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները հրապարակային տարբեր միջոցառումներով կվերհիշեն ու հանրությանը կներկայացնեն, 75 տարիների աշխատանքը՝ հանուն երեխաների, որոնք հայտնվել են տարբեր իրավիճակներում՝ հիվանդություններ, հակամարտություն, մեկուսացում, նաև պայքարը՝ նրանց ապրելու, առողջության և կրթության իրավունքի համար։

Այսօր, երբ աշխարհը բախվել է համաճարակի, տնտեսական անկման, աղքատության աճի, անհավասարության հետևանքով առաջացած բազում դժվարությունների, մենք, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքն առավել, քան կարևոր է։

«2021 թվականը կարևորագույն տարի է լինելու երեխաների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար։ Այս տարի մենք տոնում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի 75-ամյակը և Հայաստանում մեր նոր՝ 2021-2025թթ․ ծրագրի մեկնարկը։ Մեր գործընկերների հետ համատեղ աշխատելու ենք, որպեսզի այսօր ծնված երեխաները վաղը հնարավորություն ունենան բացահայտելու իրենց ողջ ներուժը, որպեսզի, ըստ արժանվույն, նպաստեն երկրի զարգացմանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների բարեկեցությանն ուղղված արդեն ¾ դար տևողությամբ աշխատանքը և դրա արդյունքները, վկայությունն են նրա, թե ինչ հաջողությունների կարող ենք հասնել՝ միասնականության շնորհիվ։

Այս Նոր տարուն մենք վերահաստատում ենք երեխաներին պաշտպանելու, նրանց իրավունքների մասին խոսելու և նրանց ձայնը լսելի դարձնելու մեր խոստումը»․ եզրափակեց տիկին Քլարկ-Հաթինգը։

Ավելի քան 25 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031