Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՀՌՀ նախագահը նշում է` ՀՀ անկախ պետականության տարիներին նման դեպք չի եղել, որ երկրի ղեկավարի Ամանորի ուղերձը որևէ հեռուստաալիքով եթեր չհեռարձակվի. Sputnik Արմենիա

Հունվար 02,2021 14:22

Sputnik Արմենիա. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը ոչ բոլոր հեռուստաընկերություններն էին եթեր հեռարձակում։

Փաշինյանի ուղերձը ներկայացնելը բոյկոտել էին «Երկիր մեդիան», «5-րդ ալիքը», «Արմնյուզը» և «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»։

Սա չէր վրիպել շատերի աչքից և սոցցանցերում բավական քննարկումներ եղան։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` բացի «Հանրային հեռուստաընկերությունից» մյուսներն ազատ են իրենց ընտրության մեջ` եթեր հեռարձակե՞լ երկրի ղեկավարի ուղերձը, թե՞ ոչ։

«Օրենքով սահմանված է, որ ժամը 12-ին պետք է ՀՀ օրհներգը հնչի, այլ կարգավորումներ չկան։ Այսինքն` երկրի ղեկավարի ուղերձը ներկայացնել–չներկայացնելու մասին օրենքում որևէ սահմանում չկա»,–ասաց Հակոբյանը։

Հարցին, թե հիշո՞ւմ է Հակոբյանը նման դեպք, որ երկրի ղեկավարի Ամանորի ուղերձը եթեր չհեռարձակվի՝ վերջինս պատասխանեց, որ չի հիշում որևէ նման դեպք։ Նրա խոսքով` ՀՀ անկախ պետականության տարիներին նման դեպք չի եղել` գուցե վրիպակի հետևանքով խոսքի կեսից ներկայացնեին, կամ խոտաններով եթեր գնար, բայց որպես քաղաքականության մաս այդ ելույթը չհեռարձակելու դեպք չի եղել։ Դա, ըստ Հակոբյանի, զուտ էթիկայի պատկերացումների, բարոյականության, պետականության ընկալման հարթության վրա է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031