Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ Ադրբեջանը պատերազմում կիրառել է նաև թուրքական TRLG-230 համակարգերը. «Ռազմինֆո»

Հունվար 06,2021 19:40

Սոցցանցերում վերջին օրերին տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է ադրբեջանական «Կամազ» մեքենայի վրա մոնտաժված համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկում։

Պատկերում երևացողը բավական նման է թուրքական Roketsan ընկերության արտադրած TRLG-230 ՀԿՌՀ-ներին, սակայն չենք պնդում, որ երևացողը հենց դա է, քանի որ TRLG-230 համակարգերը դեռ նոր են և չկան նույնիսկ թուրքական սպառազինությունում։

Սոցցանցերում տարածված տեսանյութը

Այս համակարգերը «Կամազ» մեքենաների վրա փորձարկվել էին 2020թ. օգոստոսին։ Համակարգը հագեցած է լազերային ուղղորդվող հրթիռներով։ Տեսանյութում երևում է, որ դրանք փորձարկվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների հետ․ ԱԹՍ-ն նշում է թիրախը, հրթիռը՝ խոցում այն։

Այն ժամանակ ենթադրելի էր, որ «Կամազ»-ի վրա փորձարկումները կարող են հենց Ադրբեջանի համար լինել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031