Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ազատ արձակել բերման ենթարկված անձանց. բազմաթիվ քաղաքացիներ փորձել են փակել «Զվարթնոց»-ի ճանապարհը՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը օդանավակայան

Հունվար 11,2021 10:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։

Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով փողոց դուրս եկած քաղաքացիներից ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։

«Հայրենիք» կուսակցությունը, ոստիկանական անօրինական գործողությունները դիտարկելով որպես Փաշինյանի կողմից տրված ուղիղ հրահանգի իրագործում, հետևաբար նաև դավաճանական գործունեության բաղադրիչ, պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց։

«Հայրենիք» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: