Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես իրավաբան-գիտնականի օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Ջհանգիրյանի ընտրվելուն

Հունվար 13,2021 23:03

Օրվա գլխավոր թեմաներից էր Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ կազմում ընտրելու իրավաչափության հարցը։ Կարծում եմ, որպես իրավաբան-գիտնականի օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ վերջինիս ընտրվելուն։ Միևնույն ժամանակ կարևորում եմ, որպեսզի քաղաքական իշխանությունը, որը առիթը բաց չի թողնում տարփողելու, որ իշխանության է եկել ժողովրդի քվեով, ժողովրդի հետ ազնիվ լինի։ Փաստում եմ, որ Հայաստանում ընտրությունների կեղծման պատասխանատուներից, իրավամբ, եղել է Գագիկ Ջհանգիրյանը, ով իննսունականներին, որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատասխանատվություն էր կրում ազատ, արդար ընտրությունների անցկացման համար։ Իսկ թե որքանով էր ազատ իննսունվեց թե յոթ թվականի նախագահական և ՏԻՄ ընտրությունները, չմեկնաբանեմ։

Ինչ խոսք, իշխանությունն այսօր, իրավամբ, կարիք ունի, պարտավոր է Գագիկ Ջհանգիրյանի նման պրոֆեսիոնալներին տեղ տալու, բայց բացառապես նախկին անօրինականությունների մասին հրապարակային բարձրաձայնելուց, ներողություն խնդրելուց, ինքնամաքրվելուց հետո։ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ազնիվ իշխանավոր, օրենքի դիկտատուրա, իրավունքի գերակայություն, հակառակ պարագայում իշխանությունը դառնում է ապիկար։

Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Օրվա գլխավոր թեմաներից էր Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ կազմում ընտրելու իրավաչափության հարցը։ Կարծում եմ, որպես...

Posted by LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ on 2021 թ. հունվարի 13, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031