Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. Կան տուժածներ

Հունվար 19,2021 23:40

Քիչ առաջ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման  կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել  ավտովթար: Դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի բնակիչ 1997թ. ծնված Զ.Օ.-ն իր վարած «ՊԱՋԵՐՈ» ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր  խորությամբ ընկել է ձորը՝ արգելափակվել ձյան շերտի մեջ:

Փրկարարական ու տեխնիկական հատուկ միջոցներով Արցախի փրկարարները  տուժածներին հանել են ձորից: Վարորդը և ուղևորներ՝ 1995 թվ. ծնված Ն.Օ.-ն և Ստեփանակերտի բնակչուհի 2001 թվ. ծնված Ա.Ա.-ն ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Նրանց վիճակը բավարար է:

Տեղում աշխատել են ԱՀ Ոստիկանության համակարգի ներկայացուցիչներն ու  Շտապ օգնություն կայանի բուժանձնակազմը:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031