Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Պտտվեք ամբողջ Երեւանով մեկ՝ մի Վազգեն Սարգսյանի նկար անգամ չեք տեսնի, ում նկարներն ու պաստառներն ասես կան, Վազգեն Սարգսյանինը մի հատ չկա». Արամ Սարգսյան

Հունվար 28,2021 21:21 Share

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ այս իշխանությունից ոմանք, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանենք իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց Վազգեն Սարգսյանի ոչ մի բանը չարժեն:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Վազգեն Սարգսյանի անունը շահարկում են բոլորը, շահարկել են մշտապես, երբ իրենց պետք է եղել Վազգեն Սարգսյանը: Դա՝ ընտրությունների ժամանակ, պատերազմների ժամանակ: Իսկ երբ որ դա անցել է, ինչ արվել է այն ժամանակ՝ ներառյալ Վազգեն Սարգսյանի արածները վերագրել են իրենց: Վազգեն Սարգսյանը գնահատված չի: Վազգեն Սարգսյանի արժեքը դեռ պատմությունն է տալու, որովհետեւ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը պետականաշինության եւ բանակաշինության գործում, չունի իրեն հավասարը: Պտտվեք ամբողջ Երեւանով մեկ՝ մի Վազգեն Սարգսյանի նկար անգամ չեք տեսնի: Ամբողջ Երեւան քաղաքում ում նկարներն ու պաստառներն ասես կա՝ մեր հերոսները եւ այլն, իսկ Վազգեն Սարգսյանինը մի հատ չկա»:

Մենք ճշտեցինք՝ հատուկ քաղաքականությո՞ւն է՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այդ հատուկ քաղաքականությունը վաղուց է»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել