Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը նեղացած է ՌԴ-ից, գուցե՝ ՌԴ նախագահի հայտարարությունից. Վահագն Հովակիմյան. «Ա1+»

Հունվար 29,2021 23:45

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նեղացած է Ռուսաստանից, հատկապես այդ երկրի նախագահից։ Եվ դրա համար էլ նա իր վերջին հարցազրույցում հայտարարեց, թե ՀՀ իշխանությունները երկիրը «դարձրել են Ռուսաստանի պրոտեկտորատը»։

«Կառաջարկեմ այդ տեքստը ուշադիր նայել և տողատակում, չգիտես ինչու, նա նեղացած է ՌԴ-ից։ Գուցե՝ ՌԴ նախագահի այն հայտարարությունից, որ ծանր փաստաթուղթ էր, և մեծ ուժ էր պետք նման պարտականության տակ մտնելու համար»,- ասում է Վ․Հովակիմյանը։

Գալով Ռ․Քոչարյանի հայտարարություններին՝ Վ․Հովակիմյանը հայտարարում է, թե նա, որ այսօր իրեն փրկչի տեղ է դրել, ինչո՞ւ չի ասում, թե պատերազմի օրերին ինչով է զբաղված եղել։ «Կարո՞ղ է գեներալներին, զինվորականներին համոզել, որ չկռվեն»,- հարցնում է նա։

Ի դեպ, Ռ․Քոչարյանը նաև զարմանք էր հայտնել, որ պատերազմի օրերին Արցախի նախագահի նստավայրի վրա որևէ ռումբ չի ընկել։ «Եթե ես չեմ սխալվում, Ռ․Քոչարյանն էլ հիմնականում գտնվելիս է եղել նույն տարածքում, ԵԿՄ շենքում։ Այդ շենքի վրա էլ ռումբ չի ընկել»,- հակադարձում է Վ․Հովակիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031