Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակը նոր փոխմարզպետ ունի. Նա մասնագիտությամբ տնտեսագետ է

Փետրվար 04,2021 18:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր Շիրակի փոխմարզպետ է նշանակվել Դավիթ Սեխլեյանը։

Aravot.am-ն այս մասին գրել էր մոտ 10 օր առաջ՝  հղում տալով իր աղբյուրներին։

Հիշեցնենք, որ Դավիթ Սեխլեյանը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցում էր «Իմ քայլ»-ը դաշինքի կողմից։

Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, Փանիկ համայնքի բնակիչ է, աշխատել է բանկային համակարգում, այժմ Փանիկում հիմնել է ֆերմերային տնտեսություն ու վերջին 5-6 տարիներին զբաղվում է հենց դրանով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Դավիթ Սեխլեյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728