Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգիսում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են սպանել․ Econews.am

Փետրվար 06,2021 21:14

Econews.am – 2021 թվականի փետրվարի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակցիները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայք, որտեղ արձանագրել են որսագողության մեկ դեպք։

Դեպքի վայրից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 3 քաղաքացի։  Ա․Մ-ն իրեն պատկանող զենքով որսացել էր ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մեկ առանձնյակ։

Առգրավվել է 1 հատ 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան և պարկում թաքցված կենդանու մասնատված մարմին։ Կատարվում է հետաքննություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728