Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորն իրենց պատիժը ստանալու են, ոչ ոք չկասկածի». Ցուցարար ուսուցիչը` ուղիղ եթերում

Փետրվար 12,2021 13:49

Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցը կրկին մարդաշատ է, դասադուլն ու գործադուլը շարունակվում են: Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը հերթական ուղիղ եթերով ներկայացնում է, թե ինչ է կատարվում: Նա նշեց, որ աշակերտներն ու ուսուցիչները դարձյալ դպրոցում են , սակայն դասադուլի եւ գործադուլի համար: Տեսանյութում երեւում է, որ աշակերտները վանկարկում են նախկին տնօրենի ազգանունը: Նրանց մի մասը դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի աշխատասենյակում է:

«Միգուցե տնօրենը փորձում է ճնշումներ բանեցնել, քննությունների հետ կապված վախեցնող բաներ ասել»,-ուղիղ եթերում ասաց Հայկ Փայտյանը, որը նախորդ օրը ասուլիսով էր հանդես եկել այլ ուսուցիչների հետ:

«Բոլորին անդրադառնալու ենք, բոլորն իրենց պատիժը ստանալու են, ոչ ոք չկասկածի»,-ասաց դպրոցի պատմության ուսուցիչը` նկատի ունենալով իրենցից տարբեր կարծիք ունեցողներին:

Ապա հավելեց. «Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում ներսում, փորձ է արվում մի քանի աշակերտի պահել ներսում…Հետաքրքիր է ի՞նչ է խոսում տնօրենը աշակերտների հետ, որ չի ցանկանում խոսել բոլորի հետ…Վստահ ենք, որ մեր աշակերտներն ամուր են, վստահ ենք նրանց արժեհամակարգի վրա, եւ հնարավոր չէ նրանց քննություններով վախեցնել»:

Հիշեցնենք, որ դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանն ավել վաղ Aravot.am-ին ասել էր, որ դպրոցում վախի մթնոլորտ է տիրում, ծնողներից ոմանք խոստովանել են, որ երեխաներն այնպես չի, որ չեն ուզում դպրոց գալ: Նա նաեւ նշել էր, որ անձնական շահի հետեւից սլանալը ներկայացվում է որպես հանուն արդարության ու գաղափարի փրկության պայքար: Քարմիլե Առաքելյանն ընդգծել էր, որ իր գերնպատակը կրթական գործընթացի վերականգնումն է, քանի որ հատկապես 12-րդ դասարանցիները առաջիկայում քննություններ են հանձնելու, մինչդեռ դասերը տեղի չեն ունենում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728