Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տեղորոշման համակարգով ստացված տվյալները և դրանք պահպանող կրիչները ոչնչացվել են. Գևորգ Հայրապետյան

Փետրվար 12,2021 18:33

«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ էլեկտրոնային առողջապահական համակարգը հաջողված կիբեր հարձակման չի ենթարկվել, և այնտեղից չի եղել արտահոսք. համակարգը չեն կոտրել»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:

Նա վստահեցրեց՝ ոչնչացվել են Քովիդ-19 համավարակի ժամանակ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման ծրագրով թե′ հավաքագրված անձնական տվյալները, թե′ դրանք կրող կրիչները:

Հարցին՝ կապ տեսնո՞ւմ է, որ ամռանը ադրբեջանցի հաքերների ձեռքին հայտնվեցին քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման ծրագրով հավաքագրված տվյալները և պատերազմի օրերին ՊՆ նախարարության և ՊԲ հրամանատարության տեղորոշման միջև, երբ փաստացի մեր քաղաքացիների տվյալները հայտնվել են թշնամու ձեռքին, և ի՞նչ պատասխանատվություն է դա ենթադրում, Գևորգ Հայրապետյանը պատասխանեց. «Էլեկտրոնային առողջապահական համակարգը, որտեղ պահվում են անձնական տվյալներ, կիբեր հարձակման չի ենթարկվել, հետևաբար ադրբեջանցի հաքերների ձեռք բերած տեղեկությունները չի հաստատվել, որ ձեռք են բերվել էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով: Ավելին, էլեկտրոնային առողջապահական համակարգը տվյալների բավարար պաշտպանվածության մակարդակ ապահովում է»:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը նշեց՝ տեղորոշման համակարգով ստացված տվյալները պահպանող կրիչները ոչնչացվել են տարբեր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ թվում նաև գործակալության ներկայացուցչի ներկայությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728