Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշեցի ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով է կոչվել հերոսի հարազատ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը

Փետրվար 12,2021 19:35

Տավուշեցի ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով է կոչվել հերոսի հարազատ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը:

«Մենք մեր հերոսներին շնորհակալություն հայտնելով պետք է զարգացնենք թիկունքը, որը իրենք տարիներ շարունակ պաշտպանել են քրտինքով, արյունով և մտքով»,- Հայկ Չոբանյան:

Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում ՆԶՊ-ի դասասենյակն ավանակոչվել է զինղեկ, ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով: Սամվել Ռևազյանը դպրոցում է աշխատել 3 տարի. կարճ ժամանակահատվածում զինվորականը հասցրել է լինել ամենասիրելի ուսուցիչներից և գործընկերներից մեկը:

Դասասենյակի անվանակոչմանը նվիրված միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Սամվել Ռևազյանի մարտական ընկերները, ընտանիքի անդամները:

«Ուսուցչի, աշակերտի և ընդhանրապես մարդու կյանքի, ապրելու արժեքները պետք է լինեն հայրենասիրությունը, մարդասիրությունը, նվիրվածությունը, արժանապատիվ ապրելը, լավ ծնող, զավակ լինելը, ինչպիսին մեր հերոսներն են և Սամվել Ռևազյանը` իր ամբողջ կյանքի ընթացքում»,- Հայկ Չոբանյան:

Ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանը 17 տարի շարունակ անձնվիրաբար պաշտպանել է Տավուշի սահմանները: Պատերազմի օրերին ՈՄԱ կամավորական ջոկատի հետ մասնակցել է Արցախի համար մղվող մարտերին:

Վերջին մարտը եղել է նոյեմբերի 9-ին՝ Թաղավարդի համար մղվող մարտերի ընթացքում:

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728