Լրահոս
Օրվա լրահոսը

Amnesty International-ը հրաժարվում է Նավալնիին քաղբանտարկյալ ճանաչել

Փետրվար 24,2021 14:53

«Ազատություն». Աշխարհի ամենահայտնի իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Amnesty International-ը, հրաժարվում է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին քաղբանտարկյալ ճանաչել։

Պատճառը շուրջ մեկուկես տասնամյակ առաջ Նավալնիի կողմից հնչեցված մի շարք հայտարարություններն են, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր գործչի այդ հայտարարություններում «առկա են բռնության արդարացման և խտրականության, ինչպես նաև ատելության խոսքի տարրեր»։

Դրա հետ մեկտեղ, իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Amnesty International-ը շարունակելու է Ալեքսեյ Նավալանիի ազատ արձակման համար մղվող պայքարը։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728