Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Խոսելով Ղարաբաղյան հակամարտության ավարտված լինելու մասին, Ադրբեջանի պատվիրակության իմ գործընկերը սխալվում է». Հռիփսիմե Գրիգորյան

Փետրվար 26,2021 23:50

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ձմեռային նստաշրջանում

Փետրվարի 24-26-ը առցանց տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն այսօր ելույթ է ունեցել կառույցի տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Խոսելով Ղարաբաղյան հակամարտության ավարտված լինելու մասին, Ադրբեջանի պատվիրակության իմ գործընկերը սխալվում է:  Հակամարտությունը բռնի ուժով լուծելու փորձը, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի աղաղակող խախտում է, կարող է դառնալ վտանգավոր նախադեպ ԵԱՀԿ տարածաշրջանի համար եւ խարխլել ԵԱՀԿ ամբողջ անվտանգային ճարտարապետությունը:

Տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով, ինչը ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, ովքեր արդեն խոսել են այս մասին եւ հատկապես ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդին: Վերջինս իր երեկվա խոսքում նշել է, որ թեեւ հրադարարի մասին հայտարարությամբ ավարտվել են ռազմական գործողությունները, երկարաժամկետ առումով հակամարտությունը կարգավորված չէ: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ գործող նախագահության ամուր դիրքորոշումը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն Արցախի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, շարունակելու աշխատանքները՝ ուղղված հակամարտության համակողմանի կարգավորմանը»,-իր ելույթում նշել է Հռիփսիմե Գրիգորյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728