Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք այդ ե՞րբ հասցրեցինք բանակից հեռանալ, որ հիմա էլ կրկին կանգնում ենք կողքին։ Բանակը ես եմ, բանակը բոլորս ենք, բանակը ազգինն է. Մամիկոն Ասլանյան

Մարտ 01,2021 17:42 Share

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

Անկեղծ ասած, զարմանում եմ, երբ հայտարարություններ եմ կարդում բանակի կողքին լինելու վերաբերյալ։ Մենք այդ ե՞րբ հասցրեցինք բանակից հեռանալ, որ հիմա էլ կրկին կանգնում ենք կողքին։

Բանակը ես եմ, բանակը բոլորս ենք, բանակը ազգինն է։ Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության անկախության ու պետականության միակ երաշխավորն է, իսկ Օնիկ Գասպարյանին համարում եմ գեներալի, զինվորականի ու հայրենասիրության բացառիկ օրինակ։

Փառք հայոց բանակին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել