«Դուք ձեզ ո՞ր կատեգորիայի դատավորների շարքին եք դասում՝ վնգստացողների, թե հայրենիքին նվիրված պրոֆեսիոնալների»,-ԱԺ լիագումար նիստում այսօր վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ուշագրավ տոնով նման հարց հղեց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Ես ինձ դասում եմ հայրենիքին նվիրված ազնիվ, պրոֆեսիոնալների շարքին»։
Վաղարշակ Հակոբյանն արձագանքեց․ «Եթե ձեզ համարում եք ազնիվ եւ նվիրյալ, ուրեմն չեք բացառում, որ կան վնգստացող դատավորներ։ Անուն հնչեցրեք»։
Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Այո, համակարգում կան նաեւ վնգստացող դատավորներ եւ իմ կոչը ուղղված էր նրան, որ այդպիսիք այլեւս չլինեն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































