«Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի հայտարարությունը համարո՞ւմ եք քաղաքական հայտարարություն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցին նման հարցադրում հղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Հայկյանցը, որը նաեւ ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար է, պատասխանեց․ «Կարծում եմ՝ այդ հարցի վերաբերյալ հարցադրումները պետք է սպառված լինեին, քանի որ պարոն Վարդազարյանն արդեն մեկնաբանեց։ Միայն ճշգրտեմ, որ այդ հայտարարությունը չի եղել ԲԴԽ անունից, այլ եղել է նախագահի անունից։ Մեր արձագանքը պարտադիր չէ, որ դրսեւորվեր հայտարարությամբ։ Պարոն Վարդազարյանն այդ հարցը չի քննարկել գործընկերների հետ, որովհետեւ հարգել է մեր դիրքորոշումները եւ տեղյակ է եղել մեր դիրքորոշումներին։ Պատասխան, արձագանք մեր կողմից եղել է առ այն, որ մենք չենք այդ հայտարարության հեղինակը»։
«Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց՝ ճի՞շտ են լուրերը, թե վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնյաների հետ մի քանի ժամով քննարկումներ է ծավալում պաշտոնյաների հետ։
Կարդացեք նաև
Պատասխանը՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































