Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հենց այդ գիրքը. փետրվարի ամենապահանջված գրքերի տասնյակը

Մարտ 03,2021 17:09 Share

Ի՞նչ են կարդում երիտասարդները…

Յուրաքանչյուր ամիս ներկայացնում ենք ամենապահանջված գրքերի տասնյակը: Այս անգամ փորձել ենք հենց ընթերցողներից պարզել՝ ինչու հենց այդ գիրքը…

Եվ այսպես.

Մարկ Արեն, «Քառյակը»

-Փորձությունների հաղթահարման բազում օրինակներ. Ընկերության և նվիրումի, անսահման հավատարմության մասին է… Բավարար պատճառներ՝ գիրքը մեկ շնչով կարդալու համար.

Ստենդալ, «Կարմիրն ու սևը»

– Վտանգավոր է խոստովանություններ անել ամուսնուն, որը վերջիվերջո կնոջ տերն է:- Ուզում էի հասկանալ, ես իսկապե՞ս կնոջս տերն եմ, բայց այդպես էլ չհասկացա։

Բրեմ Սթոքեր, «Դրակուլա»

-Ես մի բան կասեմ՝ Վլադ 3-րդը հրեշ էր, թե՞ պարզապես դաժան առաջնորդ. այս հարցի պատասխանը երբեք էլ չենք իմանան, սակայն գիրքը մեզ հնարավորություն է տալիս ինքներս որոշենք՝ հավատալ նրա մասին հյուսված պատմություններին, թե ոչ:

Արամ Պաչյան, «Օվկիանոս»

– Իսկ ո՞վ չի սիրում Արամ Պաչյանին։ Մեր կուրսում բոլորն են կարդացել Պաչյան։

Խավիեր Մարիաս , «Այնքան սպիտակ սիրտը»

-Որոշել եմ ամուսնանալ…

Ակսել Բակունց, «Երկեր»

-Հանձնարարված գրականության ցանկից…

Միխայիլ Բուլգակով, «Վարպետը և Մարգարիտան»

-Կասեմ մի բան. Բուլգակովը ճիշտ էր. Երբեք չպետք է խոսքի բռնվել անծանոթ մարդկանց հետ։

Ֆյոդոր Դոստոևսկի, «Ապուշը»

– Մեծահասակ մարդիկ չգիտեն, որ երեխաները կարող են լավագույն խորհուրդը տալ՝ նույնիսկ ամենադժվար պահերին: Ի դեպ, գրքի նոր թարգմանությունը շատ տպավորիչ է։

Հերման Հեսսե, «Սիդհարթա»

-Եթե ուզում ես ինքդ քեզ ճանաչես, հասկանաս, թե ինչի ես դու հավատում, պետք է անպայման կարդաս Հեսսե։

Արփի Ոսկանյան, «Չի վաճառվում»

-Հետաքրքիր էր՝ էլ ինչը չի վաճառվում…

Հայաստանի ազգային գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031