Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժ Գաբրիելյանը տարիների իր փորձն ու գիտելիքները կփոխանցի երիտասարդ սերնդին. նա դասավանդելու է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում

Մարտ 03,2021 17:22 Share

Համաձայն իր զեկուցագրի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն անցնում է թոշակի: Այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին՝ երկարամյա ծառայության, նշանակալի ավանդի, անբասիր ու բեղմնավոր աշխատանքի համար, պարգևատրել շնորհակալագրով:

Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին՝ գնդապետ Արմեն Գասպարյանին:

Նա 2020թ.-ին զբաղեցրել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի պաշտոնը: Նախարարն Արմեն Գասպարյանին արդյունավետ ծառայություն է մաղթել՝ ի նպաստ համակարգի զարգացման:

ԱԻ նախարարի խոսքով՝ Վրեժ Գաբրիելյանը դեռ ամիսներ առաջ էր ցանկություն հայտնել թողնել ծառայությունը, սակայն իր խնդրանքով շարունակել էր մնալ պաշտոնում: Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տարիների իր փորձն ու գիտելիքները կփոխանցի երիտասարդ սերնդին. նա դասավանդելու է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Նշենք, որ Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2019 թ.-ի նոյեմբերից: Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել. նա քառորդ դարից ավելի ծառայում է հայրենիքին:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031