Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձեք դիմակների կրման ավելի խիստ եւ հետեւողական ռեժիմի»․ Անահիտ Ավանեսյան

Մարտ 03,2021 18:55

«Պարոն Փաշինյան, վեց ամիս առաջ ձեզ հարցրի, թե դիմակ չկրելու տուգանքները որքանո՞վ են կանխարգելում վիրուսի տարածումը եւ եթե պարզվի, որ դրանք արդյունավետ չէին, գումարները վերադարձվելո՞ւ են քաղաքացիներին, թե ոչ, պատասխանեցիք, որ ոչ․․․հիմա համատարած գրեթե բոլորը դիմակ չեն կրում, նստում են տրանսպորտ, գալիս հավաքների, այդ թվում՝ ձեր հրավիրած։ Եւ դա ոստիկանների ներկայությամբ, որոնք մեկ օրում մոտ յոթանասուն հազար դոլարի տուգանք էին գրում։ Հիմա ի՞նչ է փոխվել, վիրուսն էլ չկա՞, տուգանքներն արդյունավետ չէի՞ն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Հրանտ Այվազյանը։

Փաշինյանի փոխարեն հարցին արձագանքեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Դիմակների կրումը պահպանում է կանխարգելիչ միջոցառման դերը։ Ճիշտ եք նկատում, որ ցածր ցուցանիշները հանգստություն են առաջացնել մարդկանց մոտ եւ շատերը հետեւողականորեն էլ չեն դնում դիմակները, բայց վերջին երկու շաբաթում հիվանդացության աճ կա։ Խնդրանք եւ հորդոր՝ վերադարձեք դիմակների կրման ավելի խիստ եւ հետեւողական ռեժիմի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031