«Կառավարությունից չլսեցինք հոդաբաշխ խոսք, թե հայկական «բոինգ» ինքնաթիռն ինչո՞ւ հայտնվեց Իրանում։ Կարո՞ղ է մի օր քնենք-արթնանանք, ու պարզվի, որ մեր այդպես էլ չօգտագործած ՍՈՒ-երը կհայտնվեն հարեւան մեկ այլ երկրում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռի՝ Իրանում վայրէջք կատարելու դեպքին՝ հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Օդաչուական անձնակազմի եւ իրանական կողմի հավաստիացումներով՝ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ։ Նախնական տեղեկատվությամբ՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ։ Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երեւան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































