Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, ո՞նց եք»,-հարցրեց Գորգիսյանը, Ալեն Սիմոնյանն էլ ասաց՝ «հարցը գրավոր ուղարկեք»

Մարտ 03,2021 19:20

«Պարոն Փաշինյան, ո՞նց եք»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց հղեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ «Առաջարկում եմ գրավոր այդ հարցն ուղարկեք, պարոն Գորգիսյան»,-արձագանքեց Ալեն Սիմոնյանը։

Գորգիսյանը հիշեցրեց, որ հարցն ուղղված էր վարչապետին եւ մնաց անպատասխան։ Սիմոնյանը պնդեց․ «Ասացի, գրավոր ուղարկեք։ Ես եմ որոշում, նիստը վարողն եմ, գրավոր ուղարկեք»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր չի արձագանքում պատգամավորների հարցերին։ Նրա փոխարեն պատասխանում է Տիգրան Ավինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031