Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ. Ռազմինֆո

Մարտ 03,2021 20:45 Share

Մարտի 3-6-ը եռօրյա այցով Ադրբեջանում է Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, որն այսօր հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետ`ՊՆ Զաքիր Հասանովին: Ալիևը հայտարարել է, որ այս պահին կողմերն աշխատում են Ադրբեջան-Պակիստան համատեղ զորավարժությունների ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը զարգացնում են համագործակցությունը նաև էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում, և հույս է հայտնել, որ Պակիստանը կմիանա Ադրբեջանում գործող և նոր կառուցվելիք տրանսպորտային ուղիներին:

Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ադրբեջանի ՊՆ և Պակիստանի ԶՈւ ԳՇ պատվիրակությունների հանդիպումը

Պակիստանցի գեներալը նշել է, որ Պակիստանի մասնագետները պատրաստ են մասնակցել Արցախի գրավյալ տարածքներում ականազերծման աշխատանքներին: Քննարկվել են նաև համատեղ զորավարժությունները, փոխայցերը ԶՈւ տարբեր ստորաբաժանումների, այդ թվում` հատուկ նշանակության ուժերի միջև:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031