Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում նշվեց ճապոնական Հինամացուրին

Մարտ 03,2021 23:13

Մարտի 3-ին «Հիկարի» հայ-ճապոնական գիտական կրթական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ճապոնական ազգային տոնին՝ Հինամացուրիին նվիրված միջոցառում։ Հինամացուրին ամենակարևոր տոներից մեկն է, որի ընթացքում այն ընտանիքները, որտեղ կան աղջիկներ, համընդհանուր ցուցադրում են յուրահատուկ տիկնիկներ՝ դրանց անվանելով հինա նինգյո։ Այն նվիրված է գարնան զարթոնքին,մանկահասակ և դեռատի աղջիկներին,տիկնիկներին, դեղձենու ծաղկմանը։

Տոնի ծագումնաբանությունը, անցակցման կարգը հյուրերին ներկայացրեց «Հիկարիի» նախկին սան և ներկայիս ակտիվ անդամ Շուշան Տոնյանը, որը միջոցառմանը ներկայացավ ճապոնուհու կերպարով։ Տոնի ծիսակարգը ներկայացնելուց հետո կենտրոնի սաները հանդես եկան ճապոնական օրորոցային և Կոմիտասի՝ «Չինարի յարը» կատարումներով։

Միջոցառման ավարտին հանդիսատեսին ցուցադրվեցին խորհրդանիշ տիկնիկները և կենտրոնի նախկին սան Տաթև Բաբայանի էմալե աշխատանքը։ Վերջինս կոչվում է «Շիպո» (թարգմանաբար՝ թանկարժեք քար)։

Միջոցառման ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան սովորել օրիգմիի արվեստը, նրանց շարքում էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդերան։

 Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031