Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ընթերցասեր հասարակություն ունենք». Ռեմարկի թարգմանիչ Վանուհի Բաղմանյան

Մարտ 08,2021 20:20

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Նաիրի» գրատունն առաջարկում են գարնանային տոները սկսել Ռեմարկի հերթական գլուխգործոցով։ Մարտի 8-ին, Թումանյան 38  հասցեում բացվեց «Նաիրի» գրատան նոր մասնաճյուղը, որտեղ առաջին անգամ ներկայացվեց գերմանացի հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը՝ հայերեն բնագրային թարգմանությամբ: Ի թիվս այլոց, միջոցառմանը ներկա էր նաեւ գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:

Ի դեպ, բացման օրը գրախանութի այցելուները հնարավորություն ունեցան ձեռք բերել «Լիսաբոնի գիշերը» և Ռեմարկի մյուս գրքերը 20 % զեղչով և տոնական փաթեթավորմամբ։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության վաճառքի , մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը նշեց, որ «Լիսաբոնի գիշերը» Ռեմարկի հայերեն բնագրային թարգմանությամբ 7-րդ գիրքն է:

«Այսօր տոն է և փորձում ենք այն դարձնել ավելի մշակութային : Շատերը Կորյունի 8 հասցեում գտնվող «Նաիրի» գրախանութը գիտեն , այս մասնաճյուղը հիմնականում ծառայելու է ուսանողներին , բացի ուսանողներից նաև տարբեր ճաշակի և քմահաճ մարդկանց»,-ասաց մեր զրուցակիցը: Հավելեց , որ ռեմարկասերները տխրելու առիթ չեն ունենա , որովհետև նոր գրքերը դեռ առջևում են:

«Լիսաբոնի գիշերը» ստեղծագործությունը ընտրեցինք նախ և առաջ ըստ պահանջարկի: Հիշում եմ , որ դեռևս «Երկինքն ընտրյալներ չունի» գրքի թարգմանությունն էի հանձնել տպագրության , այդ ժամանակ բազմաթիվ նամակներ ստացա , որ հաջորդը հենց այս գործը թարգմանեմ : Այն իր ոճական առանձնահատկություններով տարբերվում է մնացած գրքերից , կարդալիս միանգամից կզգաք՝ ինչ նկատի ունեմ: Ես միշտ շեշտում եմ , որ մենք ընթերցասեր հասարակություն ունենք, մարդիկ մեծ ոգևորությամբ սպասում են նոր գրքերին: Նաեւ խորհուրդ կտամ , որ գիրքը շատ ուշադիր կարդան , որպեսզի հոգեբանական-փիլիսոփայական հատվածները ճիշտ ընկալեն եւ թյուր տպավորություն չձեւավորվի»,-նշեց թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:

 Նանե ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031