Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի պայմանագիրը 100 տարի հետո էլ չի կորցրել պատմական և քաղաքական արդիականությունը. Ռուսաստանի ԱԳՆ

Մարտ 16,2021 16:16 Share

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը կրում է խորապես գիտակցված բնույթ՝ հիմնված բարիդրացիության և փոխադարձ հարգանքի վրա: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ՝ նվիրված 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի 100-ամյա ժամկետին:

«Մեր համագործակցությունը կրում է խորապես գիտակցված բնույթ, հիմնվում է բարիդրացության, փոխադարձ հարգանքի վրա՝ հաշվի առնելով համատեղ արդյունավետ աշխատանքին ուղղված շահերը՝ հանուն Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների բարօրության և բարգավաճման, հանուն տարածաշրջանում և ընդհանուր առմամբ Եվրոպա մայրցամաքում խաղաղության, անվտանգության և կայունության»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է պատրաստակամությունը զարգացնել կառուցողական համագործակցությունը Թուրքիայի հետ բոլոր ուղղություններով, ընդլայնել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, իրականացնել հեռանկարային նախագծեր էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտներում, կատարելագործել մշակութային-մարդասիրական և մարդկային կապերի փոխանակումը:

«100 տարի հետո էլ իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն հետևելը ծառայում է որպես Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունները հետագա աստիճանական զարգացման գրավական»,- նշվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԴԱՇՆԱԿԻՑ says:

    Հրաշալի է, մեր տարածքների հաշվին ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ եք անում թուրքի հետ․․․ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ նվիրեցիք նրանց, իսկ թուրքը ձեզ ի՞նչ տվեց փոխարենը․․․ Մեր մասին էլ չեմ խոսում․․․

Պատասխանել