Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը շարունակում է իր ուզուրպացիոն քաղաքականությունը. պատասխանատվություն են կրելու». Արծվիկ Մինասյան

Մարտ 19,2021 19:40

«Առաջին հայացքից նույնիսկ անմեղ կամ դրական թվացող փոփոխության խորքում ու հիմքում դրված է քաղաքական իրենց ձգտումներն իրացնելը»,- Դեմիրճյան փողոցում հրավիրված հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ դատական օրենսգրքի փոփոխություններին:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ արտահերթ նիստում  քննարկման ներկայացվեց «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:

Այս նախաձեռնությունը Արծվիկ Մինասյանը համարում է հակասահմանադրական, հակատրամաբանական և հակաիրավական: Նա վստահեցրեց՝ «Իմ քայլի» պատգամավորները չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, ուստի իրենք եկել են, որ նրանց բացատրեն վտանգները և թե իրենք ինչ պատասխանատվություն են կրելու:

Իշխող խմբակցության նախաձեռնության առիթով Արծվիկ Մինասյանը փաստեց՝ նախագիծն 80 «կողմ» է հավաքել առաջին ընթերցմամբ, ուստի հնարավոր համարեց իրականացնել գործողություններ, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ չանցնի: Այս առիթով նա նաև հավելեց. «Անշուշտ, Սահմանադրական դատարանն օրինական հիմքն է ու հնարավորությունը: Այն բացվում է ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլև նախագահի, ՄԻՊ-ի համար: ԲԴԽ-ն բացասական եզրակացություն է տվել այս նախաձեռնությանը, բայց տեսնում ենք՝ այդ կարծիքը հաշվի առնված չէ, չի էլ բարձրաձայնվում: ՄԻՊ եզրակացությունը չկա այս փաթեթում: Այս իշխանության ուզուրպացիոն քաղաքականությունը շարունակվում է: Այս ամենին վերջ տալու համար ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ընդդիմադիրները պետք է համախմբվեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արծվիկ Մինասյա՞նն էլ է կարծում, որ սա արվում է մարտի 1-ի գործի համար, նա պատասխանեց. «Անշուշտ: Այդ գործիքը, որը ժամանակին առաջարկվել է, առաջարկվել է մեր առաջատար իրավաբանների կողմից 2012-ին: Այնտեղ համակարգային լուծում է տրված եղել: Իրավակիրառ պրակտիկայում օրենքի այդպիսի սահմանումը պիտի ունենա հստակ չափորոշիչներ: Նույն այդ գործիքի շրջանակում քաղաքական իշխանությունը իրավունքը չարաշահում է՝  առանց այն համակարգի մեջ դիտելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031