Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմով անցած երիտասարդները անկաշկանդ մթնոլորտում կարողացան հարցեր ուղղել ՀՀ վարչապետին. Աննա Հակոբյան

Մարտ 21,2021 21:09

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր հյուրընկալել ենք պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորում ստացած մեր զինվորների հերթական խմբին։

Նրանցից ոմանք ժամկետային զինծառայողներ էին, երբ պատերազմ սկսվեց։ Ոմանք էլ աշխարհազորայիններ ու կամավորներ, որոնք Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների սկսելուն պես մեկնեցին ռազմաճակատ։
Այս երիտասարդներից յուրաքանչյուրի պատմությունն իսկապես հերոսական է։ Նրանք անցել են բազմաթիվ դժվարությունների միջով, սակայն չեն կոտրվել։

Մեզ համար կարեւոր էր նրանց հետ ծանոթանալը, նրանց պատմությունները լսելը, ապագայի ծրագրերի մասին իմանալը։
Պատերազմով անցած երիտասարդները անկաշկանդ մթնոլորտում կարողացան հարցեր ուղղել ՀՀ վարչապետին, ստանալ պատասխաններ։

Զրույցի ընթացքում նաեւ արձանագրեցինք մի շարք խնդիրներ, որոնց լուծմանը հետամուտ կլինենք։ Փոխանակվեցինք տվյալներով՝ հետագայում էլ կապ պահպանելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031