Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանր է գրականագետի գործը». Արքմենիկ Նիկողոսյան

Մարտ 22,2021 23:30

1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մարտի 21-ը հռչակվեց Պոեզիայի համաշխարհային օր։ Հայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010 թվականից։

Մարտի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է 2020 թվականին՝ ԿԳՄՍ նախարարության կողմից գիտական հետազոտություններին տրվող դրամաշնորհի աջակցությամբ։ Շնորհանդեսի բացման մեկնարկը տրվեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի տնօրեն, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ Աննա Չուլյանի խոսքով, որը ներկայացրեց գրքի առանձնահատկություններն ու խոսեց դրանց կարևորության մասին։

«Սուրեն Աբրահամյանի այս գիրքը մոնումենտալ ուսումնասիրություն է։ Երկար տարիների չարչարանք։ Հիշում եմ՝ ուսանողական տարիներին ակադեմիայում հանդիպեցինք պարոն Աբրահամյանին ու նա ասաց՝ գիտությունը այստեղ ու հիմա է ստեղծվում։ Սկզբում ընդդիմացանք բոլորս, հետո հասկացանք, որ, իրոք, դա երկար տարիների ջանք է պահանջում»,- ասաց գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը։

Բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը շեշտեց. «Չնայած ծանր է գրականագետի գործը, սակայն այն յուրօրինակ խաչելություն է»։

Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031