Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է. Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 04,2021 17:43 Share

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվ այսպես, ըստ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է։

Հեղափոխական հպարտ իշխանությունը իր գոյությունը մեր կյանքում օրենքով ամրագրեց որպես տոն։
Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես քաղաքացու օր։

Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը։
2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։

Երեւի հիշում եք, որ քաղաքացու տոնին հանրապետության բազմաթիվ հրապարակներում մանղալներ էին շարել ու խորոված էին անում։
Հիմա պարզապես հետաքրքիր է՝ ապրիլի 24-ին՝ հպարտ քաղաքացու օրը, ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930